Տնտեսական

23.12.2015 13:52


Լորա Բեյլի. «Հայկական դրամը հարաբերականորեն կայուն է մնացել»

Լորա Բեյլի. «Հայկական դրամը հարաբերականորեն կայուն է մնացել»

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այսօր լրագրողներին ասել է, որ հայկական դրամը հարաբերականորեն կայուն է մնացել՝ ի տարբերություն տարածաշրջանի այլ արժույթների։ Փոխարժեքի տատանումների մասին գնահատականներ տալուց նա, սակայն, հրաժարվել է՝ դա թողնելով Արժույթի միջազգային հիմնադրամին:

Փոխարենը՝ նշել է, որ առաջին անգամ Հայաստանում տնտեսության աճի՝ ՀԲ–ի և ՀՀ կառավարության կանխատեսումները համընկել են։ 2016թ. համար կանխատեսվել էր 2,2% աճ: Գնաճը կմնա 4-5%–ի միջակայքում։

Իսկ 2017թ. համար ՀԲ–ն կանխատեսում է 2,6-2,7% տնտեսական աճ, բայց հնարավոր է, որ այն ժամանակի ընթացում փոփոխության ենթարկվի:

Նշենք նաև, որ ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանին 55 մլն դոլարի վարկի տրամադրումը՝ փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և 25 տարվա մարման ժամկետով:

Վարկն ուղղվելու է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացմանը։

Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը 68 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 13 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը