Բաղրամյան 26–ի տակ կքած «անկախ» ու «բեսամթ արևմտամետ» մամուլը հիացական գնահատականներ է ներկայացնում։
Սրանց գրածներից ստացվում է, որ հոգու խորքում արևմտամետ և «Մոնտեսքյուի վկա» Սերժ Սարգսյանը Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ ժողովի ժամանակ այնպիսի աշխարհացունց ելույթ է ունեցել, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերանայել է օրեր առաջ կայացրած իր որոշումը, ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը որոշել է «Ֆեյսբուքում» «լայք» տալ ՀՀԿ ղեկավարին, ԴԱԻՇ–ը ստիպված հանձնել է զենքն ու ներողություն խնդրել Ասադից, Չինաստանը պատերազմ է հայտարարել ԱՄՆ–ին, թալիբները Աֆղանստանից փախել են Պակիստան, ՆԱՏՕ–ն արտահերթ նիստ է գումարել և դաշինքի նոր ղեկավարի պաշտոնում առաջարկել Քադդաֆիի հեռու բարեկամին և Աբու Բաքր Ալ–Բաղդադիին, Դորտմունդի «Բորուսիան» խզել է պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչից շտապել է օգտվել անգլիական «Լիվերպուլը», ռուբլին կտրուկ արժեզրկվել է, «Էբոլա» վիրուսն ինքնաոչնչացել է, ՔիմՔարդաշյանը շտապ հանել է շորերը և նետվել Կարապի լիճը, Հիլարի Քլինթոնըհաշտվել է Մոնիկա Լիվինսկու հետ, իսկ Գերմանիայի կանցլեր Մերկելն էլ որոշել է տոնական զեղչեր հայտարարել «Mersedes-Benz» մակնիշի ավտոմեքենաների համար։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Սերժ Սարգսյանն ընդամենը ասել է այն, ինչ կուզենար ասել Պուտինը, բայց որպես հյուրընկալ կողմ՝ չի ուզեցել դա անել։ Օգտվելով առիթից՝ ՀՀԿ ղեկավարն էլ իր կողմից է մի երկու «մուննաթ» ավելացրել, և վե՛րջ։ Դրանից բան չի փոխվել։ Ասենք՝ Ղազախստանի «մշտադալար» նախագահ Նազարբաևը չի շտապել ներողություն խնդրել Ալիևի նամակն Աստանայում ընթերցելու համար, Լուկաշենկոն չի կարմրել Ալիևի հետ սիլի–բիլի անելու համար, ղրղզները չեն ղզղնել, տաջիկներն աջիկա չեն քսել երեսներին, ռուսներն էլ հուզմունքից չեն երգել «Մոսկվան արցունքներին չի հավատում»։
Հայաստանի հանրությանը «անկախները» փորձում են հիմա համոզել, որ Աստանայում բերանը ջուր առած, մոսկվաներում ու բրյուսելներում ծպտուն չհանած, դրսի բոլոր ուժերին, այդ թվում՝ թուրքերին «այո» ասած ՀՀԿ ղեկավարը կերպարանափոխվել է ու արդեն դարձել «կինոյի մեջի տղան», և որ մին զարկում է՝ ջարդում է հազար։
Այս ամենն, իհա՛րկե, ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Իրականությունն այն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ագահությամբ ու ապուշությամբ հերթական անգամ ակամայից օգնում է Սերժ Սարգսյանին և դառնում մեր երկրի անվտանգության երաշխավորը։
Առաջին անգամ Էրդողանն օգնեց, երբ մինչև վերջ չտարավ «ֆուտբոլային» գործընթացն ու Ալիևի հետ նոր պահանջներ առաջ քաշեց Ղարաբաղի հարցով։ Դա տեղի ունեցավ Կազանում։
Մինչև այդ Սերժ Սարգսյանը հարցազրույցը հարցազրույցի հետևից էր տալիս ու հայտարարում, թե պատրաստ է զիջել Ղարաբաղի ազատագրված տարածքները, եթե Ադրբեջանն ընդունի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։
Սարգսյանը Ղարաբաղի հարցում զիջումների գնով ուզում էր բացել հայ–թուրքական սահմանն ու բավարարել հայ–թուրքական արձանագրությունների տողատակերում առկա թուրքական նախապայմաններից մեկը (Անկարայի մյուս նախապայմանը՝ Հայոց ցեղասպանության հարցը փաստացի մոռացության տալը, Սարգսյանն ընդունել էր տխրահռչակ արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու կետին «այո» ասելով)։
Եթե Կազանում Ալիևն Էրդողանի «պասով» տասը նոր պահանջ առաջ չքաշեր, ապա, միևնույն է, ի վերջո, ստանալու էր իր ուզածը, քանզի Սարգսյանը պատրաստ էր գնալ այնպիսի զիջումների, որոնցից հետո Ալիևի ուզածն ամբողջությամբ կիրականանար։ Բայց թուրքերն ու ադրբեջանցիները սխալ հաշվեցին, և Սարգսյանը ստիպված եղավ մերժել նրանց ուզածը։ ՀՀԿ ղեկավարը դա արեց ոչ թե ՀՀ և ԼՂՀ անվտանգության, այլ իր անձնական շահերից ելնելով, քանզի հասկանում էր՝ եթե թուրք–ադրբեջանական պահանջներն ամբողջությամբ բավարարի, ապա կկորցնի աթոռը։ Իսկ աթոռը, ինչպես փորձն է ցույց տալիս, Սերժի համար գերնպատակ է։
Ինչ վերաբերում է Էրդողանի երկրորդ օգնությանը, ապա այն դրսևորվեց ռուս–թուրքական հարաբերություններում։
Թուրքերը խփեցին ռուսական ինքնաթիռը սիրիական տարածքում, ինչի հետևանքով գերլարվեցին ռուս–թուրքական հարաբերությունները, իսկ Էրդողանը Պուտինի համար դարձավ անձնական թշնամի։
Այս ամենի արդյունքում այժմ բարձրացել է Թուրքիայի հարևան Հայաստանի կշիռը ՌԴ–ի համար, ու քանի որ Հայաստանը ներկայացնում է Սարգսյանը, ուստի հիմա նրան Կրեմլում որոշակի տեղ են տալիս, մինչդեռ հայտնի է, որ Պուտին–Սարգսյան անձնական հարաբերությունները խայտառակ վատ վիճակում են։
Էրդողանի ապուշությունը ռուսների հանդեպ թույլ տվեց Սարգսյանին «դուխով» խոսել Մոսկվայում։ Այդքան բան։
Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորները դառնում են թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները՝ իրենց ապուշությամբ։ Ինչքա՞ն կարելի է հույս դնել թշնամու սխալների վրա։ Բա որ մի օր հանկարծ չսխալվե՞ն։ Ավելի լավ է, հետևաբար, հայ ժողովուրդն ի՛նքը իր սխալն ուղղի և թույլ չտա այսպիսի իշխանություն։
Էրդողանն իր ապուշությամբ կրկին օգնեց Սարգսյանին
Բաղրամյան 26–ի տակ կքած «անկախ» ու «բեսամթ արևմտամետ» մամուլը հիացական գնահատականներ է ներկայացնում։
Սրանց գրածներից ստացվում է, որ հոգու խորքում արևմտամետ և «Մոնտեսքյուի վկա» Սերժ Սարգսյանը Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ ժողովի ժամանակ այնպիսի աշխարհացունց ելույթ է ունեցել, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերանայել է օրեր առաջ կայացրած իր որոշումը, ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը որոշել է «Ֆեյսբուքում» «լայք» տալ ՀՀԿ ղեկավարին, ԴԱԻՇ–ը ստիպված հանձնել է զենքն ու ներողություն խնդրել Ասադից, Չինաստանը պատերազմ է հայտարարել ԱՄՆ–ին, թալիբները Աֆղանստանից փախել են Պակիստան, ՆԱՏՕ–ն արտահերթ նիստ է գումարել և դաշինքի նոր ղեկավարի պաշտոնում առաջարկել Քադդաֆիի հեռու բարեկամին և Աբու Բաքր Ալ–Բաղդադիին, Դորտմունդի «Բորուսիան» խզել է պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչից շտապել է օգտվել անգլիական «Լիվերպուլը», ռուբլին կտրուկ արժեզրկվել է, «Էբոլա» վիրուսն ինքնաոչնչացել է, Քիմ Քարդաշյանը շտապ հանել է շորերը և նետվել Կարապի լիճը, Հիլարի Քլինթոնը հաշտվել է Մոնիկա Լիվինսկու հետ, իսկ Գերմանիայի կանցլեր Մերկելն էլ որոշել է տոնական զեղչեր հայտարարել «Mersedes-Benz» մակնիշի ավտոմեքենաների համար։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Սերժ Սարգսյանն ընդամենը ասել է այն, ինչ կուզենար ասել Պուտինը, բայց որպես հյուրընկալ կողմ՝ չի ուզեցել դա անել։ Օգտվելով առիթից՝ ՀՀԿ ղեկավարն էլ իր կողմից է մի երկու «մուննաթ» ավելացրել, և վե՛րջ։ Դրանից բան չի փոխվել։ Ասենք՝ Ղազախստանի «մշտադալար» նախագահ Նազարբաևը չի շտապել ներողություն խնդրել Ալիևի նամակն Աստանայում ընթերցելու համար, Լուկաշենկոն չի կարմրել Ալիևի հետ սիլի–բիլի անելու համար, ղրղզները չեն ղզղնել, տաջիկներն աջիկա չեն քսել երեսներին, ռուսներն էլ հուզմունքից չեն երգել «Մոսկվան արցունքներին չի հավատում»։
Հայաստանի հանրությանը «անկախները» փորձում են հիմա համոզել, որ Աստանայում բերանը ջուր առած, մոսկվաներում ու բրյուսելներում ծպտուն չհանած, դրսի բոլոր ուժերին, այդ թվում՝ թուրքերին «այո» ասած ՀՀԿ ղեկավարը կերպարանափոխվել է ու արդեն դարձել «կինոյի մեջի տղան», և որ մին զարկում է՝ ջարդում է հազար։
Այս ամենն, իհա՛րկե, ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Իրականությունն այն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ագահությամբ ու ապուշությամբ հերթական անգամ ակամայից օգնում է Սերժ Սարգսյանին և դառնում մեր երկրի անվտանգության երաշխավորը։
Առաջին անգամ Էրդողանն օգնեց, երբ մինչև վերջ չտարավ «ֆուտբոլային» գործընթացն ու Ալիևի հետ նոր պահանջներ առաջ քաշեց Ղարաբաղի հարցով։ Դա տեղի ունեցավ Կազանում։
Մինչև այդ Սերժ Սարգսյանը հարցազրույցը հարցազրույցի հետևից էր տալիս ու հայտարարում, թե պատրաստ է զիջել Ղարաբաղի ազատագրված տարածքները, եթե Ադրբեջանն ընդունի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։
Սարգսյանը Ղարաբաղի հարցում զիջումների գնով ուզում էր բացել հայ–թուրքական սահմանն ու բավարարել հայ–թուրքական արձանագրությունների տողատակերում առկա թուրքական նախապայմաններից մեկը (Անկարայի մյուս նախապայմանը՝ Հայոց ցեղասպանության հարցը փաստացի մոռացության տալը, Սարգսյանն ընդունել էր տխրահռչակ արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու կետին «այո» ասելով)։
Եթե Կազանում Ալիևն Էրդողանի «պասով» տասը նոր պահանջ առաջ չքաշեր, ապա, միևնույն է, ի վերջո, ստանալու էր իր ուզածը, քանզի Սարգսյանը պատրաստ էր գնալ այնպիսի զիջումների, որոնցից հետո Ալիևի ուզածն ամբողջությամբ կիրականանար։ Բայց թուրքերն ու ադրբեջանցիները սխալ հաշվեցին, և Սարգսյանը ստիպված եղավ մերժել նրանց ուզածը։ ՀՀԿ ղեկավարը դա արեց ոչ թե ՀՀ և ԼՂՀ անվտանգության, այլ իր անձնական շահերից ելնելով, քանզի հասկանում էր՝ եթե թուրք–ադրբեջանական պահանջներն ամբողջությամբ բավարարի, ապա կկորցնի աթոռը։ Իսկ աթոռը, ինչպես փորձն է ցույց տալիս, Սերժի համար գերնպատակ է։
Ինչ վերաբերում է Էրդողանի երկրորդ օգնությանը, ապա այն դրսևորվեց ռուս–թուրքական հարաբերություններում։
Թուրքերը խփեցին ռուսական ինքնաթիռը սիրիական տարածքում, ինչի հետևանքով գերլարվեցին ռուս–թուրքական հարաբերությունները, իսկ Էրդողանը Պուտինի համար դարձավ անձնական թշնամի։
Այս ամենի արդյունքում այժմ բարձրացել է Թուրքիայի հարևան Հայաստանի կշիռը ՌԴ–ի համար, ու քանի որ Հայաստանը ներկայացնում է Սարգսյանը, ուստի հիմա նրան Կրեմլում որոշակի տեղ են տալիս, մինչդեռ հայտնի է, որ Պուտին–Սարգսյան անձնական հարաբերությունները խայտառակ վատ վիճակում են։
Էրդողանի ապուշությունը ռուսների հանդեպ թույլ տվեց Սարգսյանին «դուխով» խոսել Մոսկվայում։ Այդքան բան։
Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորները դառնում են թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները՝ իրենց ապուշությամբ։ Ինչքա՞ն կարելի է հույս դնել թշնամու սխալների վրա։ Բա որ մի օր հանկարծ չսխալվե՞ն։ Ավելի լավ է, հետևաբար, հայ ժողովուրդն ի՛նքը իր սխալն ուղղի և թույլ չտա այսպիսի իշխանություն։
Սամվել Խաչագողյան