Լրահոս

23.12.2015 09:28

Հրդեհ տան նկուղում և հացատան տանիքում

Հրդեհ տան նկուղում և հացատան տանիքում

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 00.23-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 7 տան նկուղում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի Վ. Հ.-ի թիվ 7 տան նկուղում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել` 00.58-ին:

Այրվել են կենցաղային իրեր (մոտ 6 քմ տարածքում):

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 05.49-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 21-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լ.Դ.-ին պատկանող տանը կից այրվում է հացատան տանիքը (մոտ 20 քմ) ամբողջությամբ ներսում կուտակված վառելափայտը մասամբ (մոտ 20 քմ հատվածում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.10-ին, մարվել՝ 06.40-ին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։