ՀՀ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության ստացած տեղեկությունների հիման վրա բացահայտումներ են կատարվել Տավուշում: Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության և ՕՀՎ աշխատակիցների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի Երևանյան 6 հասցեում գործող □Արտամետ□ ՍՊԸ-ում, հայտնաբերվել և արձանագրվել են 21 աշխատակիցներ, որոնք սահմանված կարգով գրանցված չեն եղել:
Կազմվել է ստուգման ակտ. իրավախախատները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Իսկ Կոտայքի Գառնի գյուղում Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մեծածախ առևտրի ապօրինի գործունեություն: Հարկային դաշտից դուրս գործունեությունը շուրջ չորս ամիս ծավալել էր Գառնիի բնակիչ Վահան Գևորգյանը:
Մյուս դեպքում էլ ՕՀՎ Հրազդանի աշխատակիցները հայտնաբերել են լավաշի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալողը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ Արման Ավակիմյանն է, ով հասցրել է լավաշի արտադրությամբ և ձեռք բերված արևածաղկի փաթեթավորմամբ, ինչպես նաև ստացված արտադրանքի վաճառքով զբաղվել շուրջ 15 օր' առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու: Ավակիմյանի մոտ ապօրինի գործունեության ստուգում է իրականացվում' հարկային պարտավորությունների հաշվարկման և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ուղղությամբ: Ապօրինի գործունեությունը կասեցված է' մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը:
Ապօրինի ձեռնարկատիրության նոր դեպքերի բացահայտում

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին