Գոնե 200 000 տային, Նոր տարի անեինք. քաղցրաշենցիները Կառավարությունում էին
Արարատի մարզի Քաղցրաշենգյուղի մի քանի տասնյակ խաղողագործներ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Կառավարության մոտ էին հավաքվել և պահանջում էին մի քանի ամիս առաջ հանձնած իրենց խաղողի բերքի գումարը, ընդունարանում հանդիպում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ: Այս մասին հայտնում է «NEWS.am»-ը։
«Խաղողը հանձնելիս մեզ ասացին, որ մինչև Նոր տարի մեր ամբողջ գումարը կտան, բայց խաբեցին, հիմա էլ ասում են, թե մարտին-մայիսին նոր կտան: Կոնկրետ ինձ պետք է 1.5 մլն տան, բայց այնքան մարդ չեն, որ իմանալով քյասիբ գյուղացիներին, որ դեմը Նոր տարի է, գոնե 200 000 դրամ չեն տալիս, որ մեր Նոր տարին կարողանանք անել»,-ասաց քաղցրաշենցին:
Ռոբերտ Մակարյանը գյուղացիներին ասաց, որ խաղողի բերքը Կառավարությունը չի ընդունել, և այս պահին Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող գյուղացիներին գումարը վճարել, փոխարենը խոստացավ ամեն ինչ անել գյուղացիներին օգնելու համար:
Մակարյանի այս պատասխանից խաղողագործները դժգոհ մնացին և բանակցություններն առանց ավարտին հասցնելու՝ հեռացան Կառավարության ընդունարանից:
Գոնե 200 000 տային, Նոր տարի անեինք. քաղցրաշենցիները Կառավարությունում էին
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մի քանի տասնյակ խաղողագործներ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Կառավարության մոտ էին հավաքվել և պահանջում էին մի քանի ամիս առաջ հանձնած իրենց խաղողի բերքի գումարը, ընդունարանում հանդիպում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ: Այս մասին հայտնում է «NEWS.am»-ը։
«Խաղողը հանձնելիս մեզ ասացին, որ մինչև Նոր տարի մեր ամբողջ գումարը կտան, բայց խաբեցին, հիմա էլ ասում են, թե մարտին-մայիսին նոր կտան: Կոնկրետ ինձ պետք է 1.5 մլն տան, բայց այնքան մարդ չեն, որ իմանալով քյասիբ գյուղացիներին, որ դեմը Նոր տարի է, գոնե 200 000 դրամ չեն տալիս, որ մեր Նոր տարին կարողանանք անել»,-ասաց քաղցրաշենցին:
Ռոբերտ Մակարյանը գյուղացիներին ասաց, որ խաղողի բերքը Կառավարությունը չի ընդունել, և այս պահին Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող գյուղացիներին գումարը վճարել, փոխարենը խոստացավ ամեն ինչ անել գյուղացիներին օգնելու համար:
Մակարյանի այս պատասխանից խաղողագործները դժգոհ մնացին և բանակցություններն առանց ավարտին հասցնելու՝ հեռացան Կառավարության ընդունարանից:
Մանրամասները՝ «NEWS.am»–ում։