ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ճապոնիա
Նոյեմբերի 25-27-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, պաշտոնական այցելությամբ կայցելի Ճապոնիա, ուր նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ:
Նախարար Նալբանդյանը ելույթով հանդես կգա Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առևտրի կազմակերպությունում: