«Ford»–ը հարվածել է գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 08.26-ին, ՏԿԱԻՆ–ում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել Արմավիրի մարզի Դաշտ գյուղի «Գրիշա Գալստյան» գազալցակայանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դաշտ գյուղ տանող ավտոճանապարհին`Շահումյան գյուղի վերջնամասում, Ս.Վ.-ի վարած «Ford» մակնիշի 33OT751 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց բռնկման:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն` մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքի դադարեցումը: