Լրահոս

21.12.2015 18:15

Մահվան ելքով ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Մահվան ելքով ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 TU 559 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ն. Գ.) և «Լեքսուս» մակնիշի 30 UT 140 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ռ. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Հ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոների փականները, այնուհետև «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր՝ 1983 թ. ծնված Ա. Շ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար,

Վարորդները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները Գ. Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։