Լրահոս

21.12.2015 13:14

Բռունցքի հարվածներից հետո մեջտեղ է եկել խոհանոցային դանակը

Բռունցքի հարվածներից հետո մեջտեղ է եկել խոհանոցային դանակը

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 01.05-ին, 1979 թ. ծնված Լալի Ա.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, ընկերը` 1985 թ. ծնված Գևորգ Ա.-ն, բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իր գլխին և դեմքին, ինչից հետո ինքը սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը՝ հարվածել է նրա ձախ թևին՝ պատճառելով վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գևորգ Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։