Լրահոս

24.11.2009 18:07


Հայաստանում H1N1 (խոզի գրիպ) վիրուսից մա՞րդ է մահացել

Հայաստանում H1N1 (խոզի գրիպ) վիրուսից մա՞րդ է մահացել

ՀՀ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ-ում H1N1(խոզի գրիպ) վիրուսից մարդ է մահացել։ «7օր»-ը փորձել է պարզել, թե արդյոք այդ տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Մեզ հետ զրույցում ՀՀ  գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի։

-Մենք ունեցել ենք գրիպով հիվանդներ, որ եկել ստուգվել են, ունեցել ենք տարբեր հիվանդություններով հիվանդ մարդիկ։ Դե՛, հիվանդանոց է, ու եթե մահացության դեպք է գրանցվում այս սեզոնին, ուրեմն անպայման խոզի գրիպի՞ց պետք է լինի։ Երբ 21 օր հետո լինի հյուսվածքաբանական հետազոտությունների պատասխանը, մենք այդ ժամանակ կասենք՝ ինչ է հստակ եղել,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը