Լրահոս

21.12.2015 08:45

«Միթսուբիշի Գրանդիսը» սահել է ձորակը. կան տուժածներ

«Միթսուբիշի Գրանդիսը» սահել է ձորակը. կան տուժածներ

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 00.33-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արաքս գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Միթսուբիշի Գրանդիս» մակնիշի 34 MV 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպքի հարակից ձորակը:

Ավտոմեքենայի վարորդը ՝ Կ. Գ.-ն (1988 թ. ծնվ.), ուղևորներ Մ. Ա.-ն (1965թ. ծնվ.), Ն. Գ.-ն (1965 թ. ծնվ.), Դ. Մ.-ն (1988թ. ծնվ. ) և Մ. Գ.-ն (1989թ. ծնվ.) տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. և Կ. Գ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Ժամը 02.00-ի սահմաններում Մ.Գ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։