Լրահոս

20.12.2015 11:29

ՊՆ 23-ամյա հետախույզն ավտոմեքենայով բախվել է ժայռաբեկորին և տեղում մահացել

ՊՆ 23-ամյա հետախույզն ավտոմեքենայով բախվել է ժայռաբեկորին և տեղում մահացել

Դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Վայքի հիվանդանոցի հերթապահ խումբը դեպքի վայրից վարորդին, Վայք քաղաքի բնակիչ, 23-ամյա Տարոն Կարապետյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն երիտասարդը մահացած է եղել: Նրան դեպքի վայրից ավտոմեքենայից դուրս են բերել Վայքի հրշեջները, ճանապարհային ոստիկանները` քաղաքացիների օգնությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Տ. Կարապետյանը ВАЗ 2108 մակնիշի 01 ԼՕ 066 համարանիշի ավտոմեքենայով Ազատեկ գյուղից դեպի Վայք ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ապառաժ քարին, գլխիվայր շրջվել և մոտ 100 մետր սահելով` առաջ ընթացել, ինչ հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նոր էր ամուսնացել և աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հետախույզ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։