Լրահոս

02.12.2010 12:12


«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին' մտահոգություն հայտնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի մայիսի 18-ին ընդունած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ' Օրենք) եւ մի շարք այլ օրենքների փաթեթի կիրառմամբ ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգման արդարացի պահանջի վերաբերյալ: Համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ը» կետի' օրենքով սահմանված կարգով  Արմեն Մարտիրոսյանը Մարդու Իրավունքների Պաշտպանին է դիմել հետեւյալ առաջարկությամբ. այն է' ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթներով' դիմել ՀՀ Սահմանադրական դատարան' Օրենքի' ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Արմեն Մարտիրոսյանը վերոնշյալը պայմանավորում է հետեւյալ հիմնավորումներով.

1.Օրենքը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանով սահմանված դրույթներին, ըստ որի' ՙՀայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՚:

2.Օրենքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին' ՙՀայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է՚:

3.Օրենքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, ըստ որի' «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանդրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխան են Սահմանադրությանը եւ օրենքներին»։

Օրենքը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, որով ամրագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքերը: Սույն Օրենքով խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության ստորադասության աստիճանը եւ իրավա-նորմատիվ սկզբունքները: Մասնավորապես' Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ն եւ 2-րդ մասը, ըստ որի' ՙՔաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության եւ գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Ինչպես նաեւ' քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները եւ պարտականությունները, որոշելու պայմանագրի' օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար՚:

4.Oրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին: Ըստ Օրենքի վերոհիշյալ դրույթի'

«4. Յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների) համար կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր: Բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքի' արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր: Արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահին հանվում են պետական հաշվառումից: Արգելվում է իրավասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱ կտրոն չունեցող ավտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության  տարածք ներմուծում թույլատրելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների՚:

Կարծում եմ, որ այսօրինակ սահմանափակումները հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի' «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու, տնoրինելու եւ կտակելու իր uեփականությունը»։ Բացի այդ, ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրված լինելը չի կարող փոխկապակցված լինել ավտոտրանսպորտային միջոցը հաշվառման կանգնեցնելու հետ: Ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելը չի նշանակում այն շահագործել (վարել), իսկ սույն օրենքով սահմանված պարտադիր ապահովագրության գաղափարն ածանցյալ է ավտոտրանսպորտային միջոցի շահագործումից, այլ ոչ թե այն ունենալու փաստից:

5.Օրենքի 3-րդ հոդվածի 1-ի մասի 14-րդ կետով սահմանվում է ՙբազային ապահովագրավճար» եւ «հիմնական ապահովագրավճար» հասկացությունները, ըստ որի' սույն Օրենքի հավելվածի համաձայն (ՀԱՎԵԼՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՈՎ ԱՊԱՀՈՎԱՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ)' Բյուրոյի կողմից հաշվարկվող հաշվարկային մեծություններ են:

Տվյալ դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի դրույթին, ըստ որի' «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում' 1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը., 2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը՚, ինչպես նաեւ' Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի դրույթին, ըստ որի' «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»»։

Այս խորագրի վերջին նյութերը