Աշխարհ

19.12.2015 12:03


Թուրքիայի ԱԱԽ–ն քննարկել է ՌԴ–ի դեմ պատասխան գործողությունները

Թուրքիայի ԱԱԽ–ն քննարկել է ՌԴ–ի դեմ պատասխան գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի դեմ պատասխան գործողությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նշվում է, որ քննարկվել են Ռուսաստանի և Սիրիայի ուժերի համատեղ ռազմական գործունեության հետ կապված բոլոր հարցերը և դրա ազդեցությունը ներգաղթյալների նոր հոսքի վրա։

Քննարկվել է նաև Իրաքում տիրող իրավիճակը և զորակցություն հայտնվել Բաղդադի հետ ԻՊ դեմ պայքարի հարցին։

Ինչպես հայտնի է, Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ- Ջաֆարին դիմել է ՄԱԿ ԱԽ–ին՝ երկրի հյուսիսում թուրք զինծառայողների ներխուժելու վերաբերյալ հռչակագիր ընդունելու խնդրանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը