Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 51.6 մլրդ
Դեկտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,800,566 դոլար 482.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 123,337,507 ԱՄՆ դոլար 484.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 8,384,209 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,242,944 EUR 524,01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,795,899 EUR 531.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,157,194,725 ռուբլի 6,81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 593,674,944 ՌԴ ռուբլի 6.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 51.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.4 մլն ԱՄՆ դոլար:
Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 51.6 մլրդ