Լրահոս

18.12.2015 18:48

20-ամյա երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառողը ձերբակալվել է

20-ամյա երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառողը ձերբակալվել է

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 1995 թ. ծնված Սամվել Օ.-ին և նույն թվականին ծնված Համո Մ.-ին կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության տեղափոխելու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին ՀԱԶ Բ-2 թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, դեռևս չպարզված առարկայով, նրանց հարվածել և վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Սարո Ի.-ն, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 16-ին ինքնակամ ներկայացել է քննչական բաժին:
Սարո Ի.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։