Լրահոս

18.12.2015 18:09

Ավտոմաքսատունը հայտնաբերել է մաքսային ձևակերպումներից խուսափած 62 ավտոմեքենա

Ավտոմաքսատունը հայտնաբերել է  մաքսային ձևակերպումներից խուսափած 62 ավտոմեքենա

Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել Երևանում և մարզերում` ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներից խուսափած ավտոմեքենաները բացահայտելու ուղղությամբ: Ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` 2015 թվականի ընթացքում հայտնաբերվել է 62 չմաքսազերծված ավտոմեքենա. «Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար իրականացվող ստուգայցերի ընթացքում: Ներկայում ուժեղացված աշխատանքներ են տարվում իրավախախում թույլ տված ևս 150 ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ»: Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են մեկ վայրում` այդ նպատակով, մաքսատան տարածքում առանձնացված հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում` վճարելով նաև ԱԱՀ-ը: «Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ, քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորություններն, այլև, միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը: 2015 թվականին ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ներկրվել 5 700 մեքենա, իսկ երրորդ երկրներից` 24 000: «Նախորդ տարիների համեմատ աճի միտում է արձանագրվել Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 500-600 ավտոմեքենա, ապա այս տարվա ընթացքում` 4500»,-նշել է ավտոմաքսատան ղեկավարը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։