Լրահոս

07.02.2011 18:00


Հակառակ խոստացվածի՝ քաղաքապետարանը չի պատասխանել բացօթյա առևտրով զբաղվող ցուցարարներին

Քիչ առաջ բացօթյա առևտուրն արգելող օրենքի դեմ պայքարի մասնակիցներից մեկը «7օր»-ին հայտնել է, որ ցուցարարներն այսօր հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ հունվարի 26-ին ՀՀ նախագահի նստավայր ներկայացրած դիմումի պատասխանը ստանալու նպատակով։ Դիմումով ցուցարարները պահանջում էին թույլ տալ, որ իրենք շարունակեն զբաղվել բացօթյա առևտրով։

Այսօր մասնակիցներից մի քանիսը գնացել են քաղաքապետարան՝ պատասխանն իմանալու, սակայն նրանց ընդհարապես ոչ մի արձագանք չի տրվել։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ՀՀ նախագահի նստավայրում ցուցարարներին ասել էին, թե իրենք այդ դիմումի պատասխանը կստանան փետրվարի 7-ին՝ քաղաքապետարանում։

Այս խորագրի վերջին նյութերը