Քաղաքական

18.12.2015 13:14

Վահե Հովհաննիսյան. «Կիսում եմ իմ գործընկերներ Ս. Մարգարյանի և Է. Վարդանյանի տեսակետը»

Վահե Հովհաննիսյան. «Կիսում եմ իմ գործընկերներ Ս. Մարգարյանի և Է. Վարդանյանի տեսակետը»

Նպատակահարմար եմ գտնում Սահմանադրական հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հետ կապված ներկայացնել իմ մոտեցումները: Ես հարգանքով եմ մոտենում իմ գործընկերների նախաձեռնությանը` անկախ այն հանգամանքից, որ անձամբ թերահավատ եմ նրա ընթացքի, հեռանկարի և արդյունավետության մասով: Բայց վստահ եմ, որ նախաձեռնության հեղինակներն իրենց մոտեցումներում անկեղծ են:

Ուղղակի հիշենք, թե քանի անգամ ենք գնացել այս ճանապարհով, և տասնյակ տարիների ընթացքում ստացել ենք հիասթափություն, ամիսների ընթացքում ակտիվ տրամադրությունների մարում, իսկ լավագույն դեպքում` հարյուրավոր էջերից բաղկացած և չհասկացվող վճիռ:

Միևնույն ժամանակ, ես միանում եմ իմ գործընկերներ Ստեփան Մարգարյանի և Էլինար Վարդանյանի հայտարարություններին առ այն, որ պատրաստ եմ ստորագրելու սույն փաստաթուղթը, եթե պարզվի, որ դրա ընթացքի համար չի հերիքում իմ ստորագրությունը:

Նաև, առիթից օգտվելով, ուզում ասել, որ իսկապես պետք է ջարդել ընտրակեղծիքների մեքենան: Կա՛մ մենք կջարդենք ընտրակեղծիքների մեքենան, կա՛մ այդ մեքենան վերջնականապես կջարդի մեր պետության և հասարակության մեջքը:

Իսկ ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար իրավամբ պետք է ձևավորել միասնական ազդեցիկ քաղաքական բևեռ, որը, հաշվի առնելով նաև նախկին 20 տարիների սխալները, իրապես կկարողանա ներկայանալ այնպիսի առաջարկներով, որը հավատ կներշնչի հասարակության մեծ մասին։

ԱԺ պատգամավոր
Վահե Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։