Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական նիստը (տեսանյութ)
Գյումրիում տեղակայված ՌԴ102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով առաջին արտագնա դատական նիստը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող ՎալերիՊերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձինդաժանությամբ, ավազակությամբզուգորդվածերկուկամավելիանձանցսպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարանապօրինիմուտքգործելով, զենքիգործադրմամբավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետականսահմաննապօրինիհատելուփորձ:
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական նիստը (տեսանյութ)
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով առաջին արտագնա դատական նիստը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Նիստը հետաձգվել է մինչև հունվարի 18–ը։
7or.am