Լրահոս

17.12.2015 15:29

Երևան-Արտաշատ երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

Երևան-Արտաշատ երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09.32-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 30 հասցեի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 MA 822 (վարորդ՝ 1969 թ. ծնված Ս. Ս.), «ՖԱՎ» մակնիշի 3097L (Երևան-Արտաշատ երթուղին սպասարկող մարդատար ավտոբուս, վարորդ՝ 1952 թ. ծնված Ս. Պ.) և «Միցուբիշի» մակնիշի 31 OU 317 պետհամարանիշերով (վարորդ՝ 1954 թ. ծնված Ս. Խ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան վնասել է Մ. Գ.-ին պատկանող մթերային խանութի բետոնյա արգելապատնեշները (3 գմ) և երկաթյա ճաղավանդակները (2 քմ), իսկ «ՖԱՎ» մակնիշի ավտոբուսը քանդել խանութի պատը (2.5 քմ):

Հրշեջ-փրկարարները «ՖԱՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1952 թ. ծնված Ս. Պ.-ին և ուղևոր՝ 1981 թ. ծնված Հ. Խ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։