Այսօր Երևանի տարբեր բուհերի ուսանողներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ վրաց իշխանություններից և վրաց եկեղեցուց պահանջելով Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայկական եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները։ Երթին մասնակցում էին նաև հոգևորականներ։
-Միջոցառման նպատակն է, որ մենք վրացական իշխանություններին ներկայացնենք մեր բողոքն ընդդեմ Վրաստանում իրականացվող մշակութային ցեղասպանության և Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցիների ոչնչացման,- «7օր»-ին ասել է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը։
Հանրապետության հրապարակում հավաքվելուց հետո ուսանողները շարժվել են դեպի Վրաստանի դեսպանատուն, որտեղ իրենց ուղերձն են հանձնել դեսպանին։
Բողոքի ցույց Վրաստանի դեսպանատան դիմաց

7or.am