Լրահոս

17.12.2015 15:04

Հայտնաբերվել են ապօրինի արտադրության անորակ դեղեր (լուսանկար)

Հայտնաբերվել են ապօրինի արտադրության անորակ դեղեր (լուսանկար)

ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) և նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվել են ՀՀ-ում չգրանցված և ապօրինի ներմուծված մի շարք դեղեր, այդ թվում` «Химтех» անվանմամբ արտադրողի պիտակավորված (առանց արտադրողի հասցեի և սերիայի խմբաքանակի մասին տեղեկատվության) «Ֆուրացիլին» ակնակաթիլներ` 1:5000, 15մլ, ապակե սրվակ և «Ականջի կաթիլներ»` 15մլ, ապակե սրվակ տեղական արտադրության դեղերը, որոնք, ինչպես պարզվել է լաբորատոր փորձաքննությամբ, մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված որակական ցուցանիշներին և կարող են հանգեցնել մի շարք ախտահարումների, այդ թվում` տեսողական օրգանի:

Դեղատան նկատմամբ կիրառվել է գործող օրենսդրությամբ սահմանված տուգանք՝ 100 000 դրամի չափով և տրվել կարգադրագիր՝ խախտումները վերացնելու նպատակով: Միաժամանակ աշխատանքներ են տարվում անորակ, չգրանցված դեղն արտադրողի և այլ իրացնողների հայտնաբերման և շուկայից նշված դեղերի հետկանչի ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։