Լրահոս

17.12.2015 14:03

Ձմեռ պապերը կվազեն Երևանի փողոցներով

Ձմեռ պապերը կվազեն Երևանի փողոցներով

Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ, սույն թվականի դեկտեմբերի 20-ին կազմակերպում է «Ամանորի բարի վազք» բարեգործական վազք:

Ձմեռ Պապի հանդերձանքով 500 վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով կվազեն 5կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթը կուղղվի բարեգործության՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես, Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:

Մասնակիցներ։ Ամանորյա վազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր 500 վազորդներ։

Մասնակցության վճար։ Ամանորյա վազքի մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ:

Վազքի մեկնարկը։ Վազքի մեկնարկը ժամը 12:00-ին:
Մեկնարկը և ավարտը նախատեսվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ կլինի DJ, երաժշտություն և կահավորված բեմ:

Գրանցում: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափով տեղեկանք և վճարում կատարել www.yerevan21.am կայքէջում: Հարցեր կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ զանգահարելով 093 810 952 հեռախոսահամարով։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ը:
Կից ներկայացնում ենք վազքուղու քարտեզը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։