Տնտեսական

16.12.2015 15:08


Ամանորի նախաշեմին 10–20% գնաճ կարող է արձանագրվել

Ամանորի նախաշեմին 10–20% գնաճ կարող է արձանագրվել

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ թեև Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են, բայց ապրանքների գները չեն կարող չափազանց թանկ լինել՝ գնողունակության և արտահանման նվազման պատճառով։ Նա նաև նշել է, որ պտուղ–բանջարեղենի շուկայում լուրջ թերացումներ են նկատվում։

–Նոր տարվա շեմին ամեն տեսակ աղբ հանում են վաճառքի,-նշել է Մ. Հակոբյանը՝ հավելելով, որ նույնիսկ լոլիկից թունավորման դեպքեր են գրանցվել.

–Վստահելի շուկա չունենք։ Ալկոհոլի շուկայում էլ բազմաթիվ կեղծիքներ կան։

Ըստ Մ. Հակոբյանի՝ Ամանորի նախաշեմին 10–20% գնաճ կարող է արձանագրվել հատկապես ընդեղենի պարագայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը