Տնտեսական

16.12.2015 14:30


Առաջարկվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերացիա

Առաջարկվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերացիա

ԱԺ արտահերթ նիստում քննարկված «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրինագծով Կառավարությունն առաջարկում է ստեղծել գյուղատնտեսական մեկ միասնական կոոպերացիա։

Այժմ գործում է 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց փոքր չափերը, գյուղատնտեսական մթերքի արտադրության և իրացման դժվարությունները, ըստ Կառավարության, հնարավորություն չեն տալիս արդյունավետ գյուղատնտեսություն վարել:

Գյուղատնտեսական կոոպերացիա ստեղծելուց հետո ակնկալվում է, որ կբարելավվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը, կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, կբարձրանան գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը