Լրահոս

16.12.2015 12:47

Գործարարի տան վրա ավազակային հարձակում կատարողը հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր (տեսանյութ)

Գործարարի տան վրա ավազակային հարձակում կատարողը հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր (տեսանյութ)

Ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած, գործարար «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից հետո հնարավոր է՝ հարուցված քրեական գործը վերաորակվի նաև ինքնապաշտպանություն, քանի որ ակնհայտ է, որ այդ կինը, վտանգելով իր կյանքը, փրկել է ընտանիքի մյուս անդամներին:
Պարզվել է, որ մահացածը եղել է «Չելչիլ» տիպի ողորկափող հրացանով, դիմակավորված և ձեռնոցներով, և մտնելով տուն՝ 31-ամյա Մարինե Մելոյանից սպառնալիքներով պահանջել է թանկարժեք զարդեր ու գումար: Ըստ տեղեկությունների՝ նա նշված տուն է մտել, երբ տեսել է, որ տան դուռը բաց է: Նրա արձակած կրակոցից վնասվածք է ստացել նաև նշված տան դայակ, Երևանի բնակիչ, 46-ամյա Արմինե Առաքելյանը:
Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։