Լրահոս

16.12.2015 11:15

Իմունականխարգելման ազգային ծրագրի մասին

Իմունականխարգելման ազգային ծրագրի մասին

Այս տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն և բարենպաստ համաճարակային ֆոնը՝ չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Շարունակվել է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաև երկրում «կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը:

Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ծառայությունները մատչելի ու հասանելի են բնակչության բոլոր խմբերի համար, ինչը փաստում են 2015 թվականին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված Իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարման գնահատման արդյունքները: Մասնավորապես, վերջին տարիներին դիտվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ (նպատակային ցուցանիշը՝ 90%). 1 տարեկան երեխաների շրջանում անհրաժեշտ պատվաստումների ամբողջական փաթեթը ստացած երեխաների ընդգրկվածությունը 86%-ից (2008թ.) աճել է մինչև 93% (2015թ.), 2 տարեկան երեխաների շրջանում՝ 82%-ից (2008թ.) մինչև 94% (2015թ.), 7 տարեկան երեխաների շրջանում՝ 93%-ից (2008թ.) մինչև 97% (2015թ.): Այստեղ միանշանակորեն առանցքային դերակատարում ունի բնակչության գիտակցական մոտեցումը և վստահությունը պատվաստումային գործընթացի նկատմամբ:

Վերջին 15 տարվա ընթացքում հաջողությամբ ներդրված հեպատիտ Բ, ԿԿԽ, հնգավալենտ, ռոտավիրուսային և պնևմակոկային վարակների դեմ պատվաստանյութերը վստահություն են ներշնչում բնակչության շրջանում և նպաստել են երկրում պատվաստումներով կառավարվող վարակիչ հիվանդացության և մանկական մահացության նվազեցմանը: Հատկանշական է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների նվազեցումը՝ 2015 թվականին միջին տարեկան ցուցանիշը կազմել է 11.7 %, 2012 թվականի 34%-ի փոխարեն /նվազում մոտ 3 անգամ/:

Կարևորելով պատվաuտանյութերի որակը և անվտանգությունը` հանրապետությունում 2015 թվականին զգալիորեն բարելավվել է պատվաuտանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ uառցային շղթան: Հանրապետության ազգային և մարզային պատվաստանյութերի պահպանման պահեստները համալրվել են ժամանակակից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության որակի չափանիշներին համապատասխանող uառնարան-սենյակներով ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով, իսկ 2016 թվականից հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները ևս կհամալրվեն uառնարաններով, ինչպես նաև ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով՝ բացառելով մարդկային գործոնը այն հնարավորություն կտա լիարժեք հսկողություն սահմանել սառնարանների ջերմային ռեժիմի նկատմամբ:

2015 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում մեկնարկել է նախազորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումների պլանային կարգով իրականացումը՝ ի լրումն 2014 թվականից սկսված զորակոչի ենթակա անձանց կանխարգելիչ պատվաստումների` նպատակ ունենալով սահմանել հետպատվաստումային շրջանում պատվաստվածների առողջական վիճակի նկատմամբ լիարժեք հսկողություն, ժամանակի առումով հնարավորություն ընձեռել պատվաստումներից հետո լիարժեք պաշտպանություն ձևավորվելու համար: Նշվածից բացի, զորակոչիկը և նախազորակոչիկը հետպատվաստումային շրջանում գտնվում են ընտանիքում և չեն ենթարկվում փոփոխվող միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը` ի տարբերություն կանխարգելիչ պատվաստումների իրականացման նախկին մոտեցման:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։