Լրահոս

16.12.2015 09:36

Հրդեհ Չեխովի, Իսրայելյան փողոցներում և Նոր Կյուրին գյուղում

Հրդեհ Չեխովի, Իսրայելյան փողոցներում և Նոր Կյուրին գյուղում

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 02.14-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չեխովի փողոցի թիվ 50 շենքին հարակից ոչ բնակելի շինությունում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են ոչ բնակելի 2 վագոն տնակների (30 քմ և 20 քմ) փայտյա կառուցատարրերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.38-ին, մարվել՝ 03.37-ին:

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 03.34-ին, ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցում գտնվող ոստիկանության չշահագործվող շենքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 05.01-ին: Ամբողջությամբ այրվել է շինությունը (60 քմ) և կուտակված աղբ (4 խմ):

Ներսում գտնվել է 1955 թ. Ա. Ա.-ը, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ինքնուրույն դուրս է եկել շինությունից և ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 03.32-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 17-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել՝ 04.28-ին: Նոր Կյուրին գյուղի 1-ին փողոցում ամբողջությամբ այրվել է Ռ. Ն.-ին պատկանող բնակելի վագոն-տնակը (27 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։