Սահմանադրական փոփոխություններն ու Սերժ Սարգսյանի «սև ցուցակը»
Շեքսպիրյան «սրի ու թաշկինակի» ողբերգությո՛ւն ենք տեսնելու:
«Վերջի բոլշեւիկի» գրած ու տոկոս «խփելու» միջոցով անցկացրած սահմանադրական փոփոխություններից առայժմ ժողովուրդը միայն մի բան է հասկացել: Այն, որ սահմանադրական ավանտյուրան արվեց ՀՀԿ ղեկավարի եւ նրա թիմի վերարտադրությունն ապահովելու նպատակով (այդ թղթաթափոնի մնացած բովանդակությունն անհասկանալի է բոլորի համար, այդ թվում`Սերժ Սարգսյանի պատվերով գրած «սահմանադրագետների»):
Չէ՛, մի բան էլ հասկացավ ժողովուրդը: Այն, որ հիմնականում իր հաշվին ապրող, իրեն կեղեքող երեսփոխանների թիվը 131-ից դառնալու է 101: Այսինքն` 2017-ին երեք տասնյակի չափ օրենսդիր պակասելու է, ու խորհրդարանի դահլիճը մի քիչ թեթեւացած է երեւալու (չնայած, միշտ էլ այն դատարկ կամ կիսադատարկ է եղել):
Թե ինչ է մտածում այս կապակցությամբ «Վերջի բոլշեւիկը», որն իր վերջին ինքնաասուլիսում հույս է հայտնել, թե ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելու դեպքում ինքը չի բացառում վարչապետ դառնալը, հայտնի չէ:
Հարցն, իհարկե, անտեղի է, քանզի Սագսյանն անգամ չգիտե, թե ինչ է մտածում: Ավելի ճիշտ՝ մտածում է մի բան ու այդ մասին հրապարակավ արտահայտվում է, սակայն չանցած մի քանի ամիս՝ 180 աստիճանով փոխում է իր իսկ արտահայտած կարծիքը կամ սեփական տեսակետը:
Նկատի առնելով ՀՀԿ ղեկավարի նման «հոգեկերտվածքը»՝ պարզ է, որ այսօրվանից արդեն ԱԺ-ից դուրս մնացող «պոտենցյալ մասսան» սկսել է բանակցությունները (եկամտաբեր) Ս. Սարգսյանի հետ:
Կապ չունի՝ ով է այդ «մասսան»` ՀՀԿ-ականնե՞րը, թե՞ մնացած ուժերը, ովքեր վերջերս գնացին Բաղրամյան 26 եւ խոնարհվեցին Սարգսյանի առաջ` այդկերպ արտահայտելով իրենց աջակցությունը նոր Սահմանադրությանը, կամ էլ «թաքուն» խաղացող «ինստիտուցիոնալները»:
Եթե 2017-ին 30-ով կրճատվում է պատգամավորների թիվը, ապա պետք է նկատել, որ Բաղրամյան 26-ում խոնարհվող ուժերի թիվը շատ էր: ՀՀԿ ղեկավարը, բնականաբար, «խուզելու» է սրանց մեծ մասին, որ «տեղավորվի» 101-ի՝ իր «խփելիք» տոկոսի մեջ: Բայց անհրաժեշտություն է առաջանալու «խուզել» նաեւ սեփական կուսակիցների թիվը: Այսինքն` կրճատվողների «սեւ ցուցակում» կլինեն նաեւ ՀՀԿ-ականներ: Այս առումով ապագա խորհրդարան մտնելու համար իշխանական թևում մղվող մարտերն անխուսափելի են լինելու:
Հնարավոր է՝ «փոր թափելու» տեսարանների ականատես լինենք: Ախր, ճիշտ հասկացեք` էդ 30-ը «չոր հացից» է զրկվելու: Բա ո՞նց պետք է ապրեն: Ժողովրդի նման չեն ուզում ապրել, իսկ ինչպե՞ս անել, որպեսզի կարողանան շահեն «սեւ ցուցակ» կազմողի սիրտը: Ինչի համար պատրաստ կլինեն դիմելու ամենաստոր քայլերի: Մի բան, որից հաճույք է ստանում ՀՀԿ ղեկավարը (մեկը, ով իրեն «բեզ պիծի մինուտ» արդեն ցմահ վարչապետ է պատկերացնում):
Սա էլ ՀՀԿ ղեկավարի նախաձեռնած եւ խայտառակ ընտրախախտումներով ու ահավոր կեղծիքներով ընդունած նոր Սահմանադրության «խերը»: Ոչ այնքան էական, բայց` «խերը»:
Հարցն այն չէ, որ 30 հոգի դուրս է շպրտվում: Խնդիրն այն է, որ իշխանությունը պահել են ձգտում բոլոր նրանք, որոնց մասին նույն ինքը` ՀՀԿ ղեկավարը, «օֆշորի Տիկոյին» խրատում էր` «Գլխի՛ց է պետք բռնել, գլխի՛ց»:

Կիմա Եղիազարյան