Աստերոիդը նպաստել է ժամանակակից թռչունների զարգացմանը
Ամերիկյան բնագիտության թանգարանի գիտնականները պնդում են, որ ժամանակակից բոլոր թռչունները ծագում են Երկրի վրա մոտ 95 մլն տարի առաջ ապրած էակներից։
Թռչունների նոր տոհմածառը, որը կազմվել է հնագույն քարացուկների և ժամանակակից տեսակների ծագումնաբանական վերլուծության հիման վրա, ցույց է տվել, որ հնագույն փետրավորները սկսել են էվոլյուցիայի ենթարկվել այն բանից հետո, երբԵրկրին աստերոիդ է բախվել՝ ոչնչացնելով դինոզավրերին (մոտ 66 մլն տարի առաջ)։
Աստերոիդի բախումն ակտիվորեն նպաստել է թռչունների զարգացմանն ու նոր տեսակների առաջացմանը։ Փետրավորների 230 տեսակի 2 գենի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բախումից հետո այդ գեներում տեղի ունեցած մուտացիաներն անմիջականորեն կապված են եղել բոլոր բջիջներում կատարվող բիոքիմիական պրոցեսների հետ։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ժամանակակից բոլոր թռչունների ընդհանուր նախնին ապրել է Արևմտյան Գոնդվանայի տարածքում, որը ներառում էր ներկայիս Հարավային Աֆրիկայի և Անտարկտիդայի տարածքների մի մասը։
Աստերոիդը նպաստել է ժամանակակից թռչունների զարգացմանը
Ամերիկյան բնագիտության թանգարանի գիտնականները պնդում են, որ ժամանակակից բոլոր թռչունները ծագում են Երկրի վրա մոտ 95 մլն տարի առաջ ապրած էակներից։
Թռչունների նոր տոհմածառը, որը կազմվել է հնագույն քարացուկների և ժամանակակից տեսակների ծագումնաբանական վերլուծության հիման վրա, ցույց է տվել, որ հնագույն փետրավորները սկսել են էվոլյուցիայի ենթարկվել այն բանից հետո, երբ Երկրին աստերոիդ է բախվել՝ ոչնչացնելով դինոզավրերին (մոտ 66 մլն տարի առաջ)։

7or.am