Ֆրանսիացի ուսուցիչը ստել է՝ հայտնելով ԻՊ–ականի գրոհին ենթարկվելու մասին
Ֆրանսիայում ուսուցիչը, որը հայտարարել էր, թե ենթարկվել է ԻՊ–ականի հարձակմանը, խոստովանել է, որ հնարել է այդ պատմությունը։
«Այժմ նրան հարցաքննում են՝ պարզելու, թե ինչու է նման պատմվածք հորինել»,–ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Reuters»–ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի արվարձաններից մեկում գրասենյակային դանակով զինված անհայտ անձը հարձակվել է դպրոցի ուսուցչի վրա։ Նշվում էր, որ անծանոթը եղել է դիմակով ու ձեռնոցներով։ Ականատեսների հաղորդագրություններով՝ տղամարդը հարձակվելու ժամանակ հայտնել է, որ հարում է «Իսլամական պետությանը»։

7or.am