Թ. Մանասերյան. «Չեմ շտապում ասել, որ Հայաստանում կայունացման նշաններ կան»
-Ինչպես մեր երկիրը, այնպես էլ աշխարհի շատ երկրներ գտնվում են դժվարին իրավիճակում։ Որոշ երկրներում նկատվել են աշխուժացման առաջին նշանները, որոնք դեռ կայունացման նշաններ չեն,-խոսելով ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին՝ ասել է տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, ապա նշել, որ նույնիսկ զարգացած երկրներն այդպես էլ չկարողացան զարգացնել միջազգային մասշտաբով համաշխարհային տնտեսությունն առաջ տանելու համակարգված մեթոդներ։
-Սա է ճգնաժամի կարևորագույն մեթոդներից մեկը։ Ճգնաժամից դուրս գալն էլ պետք է լինի ոչ թե առանձին-առանձին (որովհետև երկրները դատապարտված են լինել մեկը մյուսից կախված), այլ համակարգված, կամ ընդհանուր մոտեցումներ պետք է որդեգրվեն, որպեսզի կրճատվի ճգնաժամից դուրս գալու ընթացքը,-ընդգծել է Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետն ասել է, թե Հայաստանում ծառայությունների ոլորտը զարգացման կարիք ունի.
-Հետընթացները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ընդհանրական են ԱՊՀ բոլոր այն երկրների համար, որոնք անդամակցել են ԱՀԿ-ին։ Այստեղ հսկայական հարցեր ունենք լուծելու։ Վաղուց ժամանակն է բնակարանաշինությունից անցում կատարել արտադրական շինություններին, որոնց կարիքը կա Հայաստանում,-կարծիք է հայտնել Թ. Մանասերյանը։
Տնտեսագետը չի շտապել ասել, որ Հայաստանում կայունացման նշաններ կան. «Թեև պաշտոնական աղբյուրներից տեղյակ ենք, որ արձանագրվել է որոշ տեղաշարժ»։
-Ես դա օրինաչափության չէի վերածի ու չէի ասի, թե դա օրինաչափ զարգացում է, թեև շատ եմ ուզում, որ դա այդպես լինի։
Այդուհանդերձ, Թ. Մանասերյանը տեսնում է կարևոր քայլեր, որ պետք է ձեռնարկվեն դրա համար։ Դրանցից մեկն էլ այն է, որ պետք է ամբողջական ձևով վեր հանվեն Հայաստանի մրցակցային առավելությունները։

Սյուզի Մելքոնյան