Աշխարհ

14.12.2015 21:14


530 փախստականի տեղավորելու համար Լատվիան 15 մլն եվրո կծախսի

530 փախստականի տեղավորելու համար Լատվիան 15 մլն եվրո կծախսի

Լատվիան շուտով փախստականներ կընդունի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։

Երկրի ՆԳՆ–ից հայտնել են, որ առաջին գաղթականները Լատվիա կժամանեն 2016թ. հունվարին։ Ավելի վաղ լատվիական կառավարությունը հավանություն էր տվել առաջիկա 2 տարում 531 փախստականի երկրում տեղավորելու ծրագրին։

Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ ներգաղթյալներին ընդունելու համար համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումը երկրին 15 մլն եվրո կարժենա, որից 8,5 մլն–ն կտրամադրի պետական բյուջեն, մնացածը՝ ԵՄ–ն։

Լատվիան արդեն իսկ Իտալիայի և Հունաստանի համապատասխան ատյաններ որոշակի չափանիշներ է ուղարկել, որոնց համապատասխանելու դեպքում էլ կընդունի փախստականներին։

Բալթիական հանրապետությունը պատրաստ է ընդունել ներգաղթյալների այն ընտանիքներին, որոնք կտիրապետեն մի քանի օտար լեզվի, կունենան տարրական կամ մասնագիտական կրթություն, աշխատանքային փորձ կամ այլ հմտություններ։ Բացի այդ, փախստականները պարտադիր պետք է անձը հաստատող փաստաթղթեր ունենան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը