«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդ. «Էրդողանը ցանկանում է ուժեղացնել ԻՊ–ին»
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին պատմել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրված է օգնել «Իսլամական պետությանը»՝ ամրապնդելու նրա դիրքերը Սիրիայի հյուսիսում։ Ինչպես գրում է «fapnews.ru»–ն, այս մասին Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին, ում դեմքը ծածկված է եղել, հայտարարել է «Orient News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Էրդողանը մտադիր է «բուֆերային գոտի» ստեղծել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների համար։ Ծայրահեղական խմբավորման առաջնորդի խոսքով՝ թեև Թուրքիան մտնում է ԻՊ դեմ պայքարող արևմտյան կոալիցիայի մեջ, ԻՊ փոխարեն հարվածներ է հասցնում քրդերի դիրքերին, և դա այն դեպքում, երբ քրդական աշխարհազորայինները գլխավոր ուժերից մեկն են հանդիսանում, որոնք պայքարում են ընդդեմ ինքնահռչակ խալիֆայության։
«Թուրքիայի գործողությունները կօգնեն ԻԼԻՊ–ին է՛լ ավելի տարածել իր ազդեցությունը սահմանամերձ շրջաններում»,–ասել է նա։
«Ջեբհաթ ան-Նուսրա»-ի առաջնորդը նաև քննադատել է սիրիական ընդդիմությանը վերջերս Էր-Ռիյադում կայացած համաժողովին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ բանակցությունների մասնակիցները ոչ մի արդյունքի չեն հասնի Սիրիայում:
Ահաբեկիչը նաև տեղեկացրել է սիրիական տարածքի 80%-ը գրավելու իր ծրագրերի մասին և ջիհադ հայտարարել:

7or.am