Թուրքիան նավթային գամբիտի է գնում Իրաքում (տեսանյութ)
Եթե Բաղդադի գլխավոր հրապարակում հավաքված մարդկային զանգվածները լսեն «Էրդողան» բառը, նրանք անմիջապես «կպայթեն»։ «Վեստիի» փոխանցմամբ՝ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ոստիկանությունը փորձում է կանխել զայրացած իրաքցիների մուտքը թուրքական դեսպանատուն։ Դեռևս հաջողվում է ցասումը, որը հորդում է Անկարայի ուղղությամբ, կուտակել մայրաքաղաքի կենտրոնում։
Թուրք զինվորների ոտքը Իրաք տրորել է այդ երկրի ամենացավոտ կոշտուկը։ Տանկային գումարտակների տեղակայումը Մոսուլում ասես Անկարայի բղավոցը լինի՝ Քրդստանում մենք կանենք այն, ինչ ուզենք։ Բաղդադի լռությունն այդ դեպքում միայն նշանակում է՝ «միացյալ Իրաքն այլևս ձևակերպում է»։
Թուրքիայի դեմ ուժեղ հաղթաթուղթ Իրաքը, ցավոք, չունի. 2 տասնյակի հասնող գրոհիչ ինքնաթիռներով ու կործանիչներով տարածաշրջանում ամենահզոր բանակն ունեցող պետությանը սպառնալը հավասար է միայն մատ թափ տալուն։
Հայտնի է, որ Իրաքը, որի բյուջեի 90 տոկոսը ձևավորվում է նավթից, մեծապես կախված է թուրքական ներմուծումներից։ Բաղդադյան ցանկացած խանութում կարելի է գտնել «Արտադրված է Թուրքիայում» գրությամբ ապրանք։
Էրդողանի մտածած գամբիտում, սակայն, իրաքյան շուկան ընդամենը խաղազինվոր է՝ ավելի մեծ բան ձեռք բերելու համար՝ նավթ։
Նավթի մաքսանենգությունը դժվարացնելու նպատակով Բաղդադը որոշեց համաձայնագիր կնքել Քրդստանի հետ։ Եթե այն սկսի գործել, քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից ամբողջ նավթը կարտահանվի մայրաքաղաքային պետական ընկերության միջոցով։ Սիրիայում էլ նավթի տեղափոխման ապօրինի ճանապարհներին ուշադիր հետևում է ՌԴ ավիացիան։ Նման պայմաններում Թուրքիայի համար ավելի ու ավելի էր դժվարանում պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, և միանգամայն հասկանալի է դառնում Մոսուլում զորքեր տեղակայելը. եթե քրդական փեշմերգաները թուրքերի օգնությամբ ազատագրեն այն ԻԼԻՊ–ից, ապա այդ հաջողությունը ստիպված կլինեն կիսել Էրդողանի հետ։ Իսկ Մոսուլի կողքով, ինչպիսի զուգադիպություն, խողովակաշար է անցնում դեպի Թուրքիա։

Մանրամասները՝ «vesti.ru»–ի տեսանյութում։
7or.am