Լրահոս

14.12.2015 13:56

Հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը

Հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը լրատվամիջոցներին է ներկայացրել քաղաքացիների`հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու և այլ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին արագ արձագանքելու, արդյունավետ և որակյալ քննությունն ապահովելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունում, Ծառայության պետի հրամանով դեռևս 2015 թվականի նոյեմբերի 25-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Ծառայության երկարամյա փորձ ունեցող աշխատակիցները: Անցած օրերի ընթացքում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել և քննարկվել են ստացվող տարբեր բնույթի տեղեկատվությունը՝ ԶԼՄ-ների և Հասարակական կազմակերպությունների հրապարակումները, նաև քաղաքացիների ահազանգերն ու գրավոր դիմումները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը:

Վերջինս նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների իրավասությանն է վերապահված ընտրական գործընթացների հետ կապված ոչ բոլոր հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննության կատարումը:

Մ. Բաբայանը ներկայացնելով վիճակագրական պատկերը` ընդգծել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրենց իրավասությանը օրենքով հանձնված նյութեր են նախապատրաստվել 18 հաղորդումների վերաբերյալ, որոնցից՝

-3-ի դեպքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակելու հիմքով հարուցվել են քրեական գործեր, 4 քրեական գործ էլ ստացվել է դատախազությունից և նախաքննական այլ մարմիններից: Այսպիսով` 14.12.2015թ. դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է 7 քրեական գործեր:

-5 նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով,

-6 նյութերի նախապատրաստում դեռևս ընթացքի մեջ է,

-4 հաղորդումների քննարկում հետագայում շարունակվել է այլ նյութերի և քրեական գործերի հետ համատեղ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։