Ուզում են անմաքս ռեժիմ սահմանել նաև Մեղրիի, Բավրայի և Բագրատաշենի անցակետերի խանութներում
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացվածարժեքիհարկիմասին» օրենքում և Հայաստանիօդանավակայաններումգտնվողառևտրիկետերից զատ՝ անմաքսառևտրիգոտուռեժիմ սահմանել ցամաքայինանցակետերում գտնվողների դեպքում ևս:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԳարեգինՄելքոնյանի խոսքով՝ այդպիսով Մեղրիի, ԲավրայիևԲագրատաշենի անցակետերում գործող առևտրի կետերը կազատվեն ավելացված արժեքի հարկից:
Նա նաև անդրադարձել է ԵվրասիականտնտեսականմիությաննանդամակցելուցհետոԵրևանթռչողՀՀքաղաքացիներինԵՏՄանդամ պետություններիօդանավակայանների «ԴյութիՖրի»-ներից օգտվելն արգելելու խնդրին և նշել, որ այդ հարցը բարձրացվել է ԵՏՄ շրջանակներում, և նշվել, որ դա ընդունելի չէ։
–Չի՛կարելիապրանքըցուցադրել ևայցելուներիմիմասինսպասարկել, մյուսմասին՝ոչ,-նշել է Գ. Մելքոնյանը:
Ուզում են անմաքս ռեժիմ սահմանել նաև Մեղրիի, Բավրայի և Բագրատաշենի անցակետերի խանութներում
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում և Հայաստանի օդանավակայաններում գտնվող առևտրի կետերից զատ՝ անմաքս առևտրի գոտու ռեժիմ սահմանել ցամաքային անցակետերում գտնվողների դեպքում ևս:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ այդպիսով Մեղրիի, Բավրայի և Բագրատաշենի անցակետերում գործող առևտրի կետերը կազատվեն ավելացված արժեքի հարկից:
Նա նաև անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Երևան թռչող ՀՀ քաղաքացիներին ԵՏՄ անդամ պետությունների օդանավակայանների «ԴյութիՖրի»-ներից օգտվելն արգելելու խնդրին և նշել, որ այդ հարցը բարձրացվել է ԵՏՄ շրջանակներում, և նշվել, որ դա ընդունելի չէ։
–Չի՛ կարելի ապրանքը ցուցադրել և այցելուների մի մասին սպասարկել, մյուս մասին՝ ոչ,-նշել է Գ. Մելքոնյանը:
7or.am