Աշխարհ

14.12.2015 11:39


Սիրիական բանակն ազատագրել է Քեսաբ տանող ճանապարհը

Սիրիական բանակն ազատագրել է Քեսաբ տանող ճանապարհը

Սիրիական զորքերը հակաահաբեկչական գործողության արդյունքում Լաթաքիա նահանգի հյուսիսում ազատագրել են հայաբնակ Կաստալ Մաաֆով հայաբնակ Քեսաբ տանող կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը:
Թուրքամետ զինյալները հայտնվել են օղակում: Եթե նրանք վայր չդնեն զենքերը, ապա կոչնչացվեն: Հաղորդում է «rusvesna.su»-ն:
Ջեբել ալ-Թուրքման լեռներում մարտերի ընթացքում, բնակեցված հիմնականում սիրացի թուրքմեններով (թուրքամաններով), Սիրիայի բանակը ոչնչացրել է «Ալ-Նասր» գումարտակի հրամանատար Աքիլ Ջումուին, որը մտնում էր Սիրիական ազատ բանակի 1-ին ափամերձ ջոկատի կազմի մեջ:
Ջուման սիրիացի ժողովրդի դեմ պայքարում էր 2013 թվականից և սիրիացի թուրքերի 400 զինյալ ուներ:
Թուրքական մամուլն արդեն հասցրել է նրան «շահիդ» անվանել:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը