Լրահոս

24.11.2009 16:03


Կլոր սեղան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ

-Մենք նոր ենք ավարտել կլոր սեղան-քննարկումը, որը նվիրված  էր Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատմանն ու կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների մշակմանը։ Սա առաջին կլոր սեղանն էր, որն անցկացրել  էին ՀԱՊԿ ինստիտուտը և Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության կենտրոնը,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նրա խոսքերով՝ ենթադրվում է, որ նմանատիպ միջոցառումներ կընթանան նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրներում։

-Մենք  շատ էինք ուզում լսել տարբեր փորձագետների գնահատականները տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Ինձ գոհացրեց ելույթների և գնահատականների մակարդակը, որոնք այստեղ հնչեցին,-ասել է Նիկոլայ Բորդյուժան։

Նրա խոսքերով՝ Մոսվայում բացվել է ՀԱՊԿ ինստիտուտ, իսկ Հայաստանում՝ այդ  ինստիտուտի ստորաբաժանումը։

-Մենք ենթադրում ենք, որ նման կենտրոններ կլինեն բոլոր հանրապետություններում և կկատարեն երեք հիմնական ու կարևոր աշխատանք։ Առաջինը հետախուզական աշխատանքն է՝ իրավիճակի ուսումնասիրումը՝ ըստ որի կկայացվեն համապատասխան որոշումները,-ասել է նա։

Մյուս երկու աշխատանքները, ըստ նրա, վերաբերում են տեղեկատվական աշխատանքների կազմակերպմանն ու ՀԱՊԿ փորձագետների հետ համագործակցելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը