Չավուշօղլուն մանրամասնել է, թե ինչի մասին է զրուցել Մատվիենկոյի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ շաբաթ օրը Աշխաբադում «ի սրտե» խոսել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ և Ռուսաստանի կողմից դրական ազդանշանների հույս է հայտնել։ Այս մասին տեղեկացնում է «Anadolu»–ն։
«Թուրքիան կողմ է արտահայտվում լարվածության թուլացմանը և բոլոր հարցերի լուծմանը երկկողմ հարաբերությունների և միջազգային իրավունքի շրջանակներում։ Դրա համար Ռուսաստանի կողմից դրական ազդանշաններ են անհրաժեշտ։ Նոյեմբերի 24–ին մենք ափսոսանք ենք հայտնել Սու–24–ի հետ տեղի ունեցածի կապակցությամբ և կողմ ենք արտահայտվում երկխոսությանը»,–ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ ինքը վաղուց է ծանոթ Մատվիենկոյի հետ, և իրենց միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորվել։ Մասնավորապես, Չավուշօղլուն միակ օտարերկրացին է, ով աժանացել է Դաշնության խորհրդի բարձրագույն պարգևին։

7or.am