Լրահոս

14.12.2015 09:08

Հրդեհ Դսեղ գյուղում և Արտաշատում

Հրդեհ Դսեղ գյուղում և Արտաշատում

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00.02-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող կահույքի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասին հարակից արտադրամասի պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.10-ին, մարվել՝ 04.17-ին: Ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը (32 քմ)՝ գույքով:

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 22.07-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բանավան թաղամասում (Զոդ) այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բանավանի (Ոսկու Կորզման Ֆաբրիկա) 2-րդ փողոցում գտնվող փայտյա տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել` 00.53-ին: Այրվել է փայտյա տնակն ամբողջությամբ (60 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։