Լրահոս

13.12.2015 21:46

ՃՏՊ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.11-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 QU 575 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ՝ 1992 թ. ծնված Լ. և 1994 թ. ծնված Ա. Հ.-երը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։