Էրդողանն ու Մարգվելաշվիլին քննարկել են Բաքու- Թբիլիսի-Կարս նախագիծը
Վրաստանի նախագահ ԳեորգիՄարգվելաշվիլին և Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանն Աշգաբադում քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի իրականացմանը, Արևելք–Արևմուտք տրանսպորտային միջանցքով էներգակիրների փոխադրման հնարավորությունների ընդլայնմանը ու կասպյան էներգակիրների Եվրոպա փոխադրման ու տարանցման նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ–ը:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Էրդողանը վերահաստատել է, որ ԹուրքիանպաշտպանումէՎրաստանիտարածքայինամբողջականությունըևդատապարտում էԱբխազիայիուՀարավայինՕսիայիհետՄոսկվայիկնքածհամաձայնագրերը։
Նաև նշել է, որ Թուրքիան պատրաստակամ է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին աջակցել Վրաստանին:
Էրդողանն ու Մարգվելաշվիլին քննարկել են Բաքու- Թբիլիսի-Կարս նախագիծը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աշգաբադում քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի իրականացմանը, Արևելք–Արևմուտք տրանսպորտային միջանցքով էներգակիրների փոխադրման հնարավորությունների ընդլայնմանը ու կասպյան էներգակիրների Եվրոպա փոխադրման ու տարանցման նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ–ը:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և դատապարտում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ Մոսկվայի կնքած համաձայնագրերը։
Նաև նշել է, որ Թուրքիան պատրաստակամ է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին աջակցել Վրաստանին:
7or.am