Լրահոս

12.12.2015 21:58

Բախվել են «Օպել Աստրա»–ն և «Ֆոլկվագեն Վենտո»–ն. վերջինը հրդեհվել է

Բախվել են «Օպել Աստրա»–ն և «Ֆոլկվագեն Վենտո»–ն. վերջինը հրդեհվել է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.17-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-6 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 27-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 TO 596 պետհամարանիշի (վարորդ Ռ. Ս. 1994 թ. ծնվ.) և «Ֆոլկվագեն Վենտո» մակնիշի 33 SU 857 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Կ. Զ. 1986 թ. ծնվ.), ինչի հետևանքով «Ֆոլկվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան հրդեհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ս.-ը, Կ. Ղ.-ը և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ը (1986 թ. ծնվ.) հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել` 13.55-ին:

Հրշեջ-փրկարարներն անջատել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։