Աշխարհ

12.12.2015 12:35


Հունաստանը համաձայնել է ընդունել համաեվրոպական պահակախմբին

Հունաստանը համաձայնել է ընդունել համաեվրոպական պահակախմբին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ողջունում է համաեվրոպական մերձափնյա պահակախումբ ստեղծելու առաջարկը, որը պարեկություն կանի ԵՄ սահմանների մոտ։ Նախաձեռնողների կարծիքով այդ համակարգը հնարավորություն կտա տարբեր երկրների օպերատիվ կերպով փոխգործակցել փախստականների հետ կապված հարցերով։

«Վեստիի» փոխանցմամբ՝ նման ծառայություն ստեղծելու առաջարկը հնչել էր Ֆրանսիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների կողմից, երկրներ, որոնք փախստականների համար ամենացանկալին են համարվում։ Այդ երկրների ներկայացուցիչների կարծիքով Հունաստանն այնքան էլ լավ չի հսկում իր սահմանները, ինչն էլ օրական հազարավոր նոր ապօրինի ներգաղթյալների թափանցման պատճառ է դառնում Էգեյան ծովի կղզիներ, որտեղից էլ նրանք հայտնվում են առանց վիզայի Շենգենյան գոտու տարածքում։

Միևնույն ժամանակ, Ցիպրասն ընդգծել է՝ Հունաստանն առաջվա նման ինքնիշխանություն կունենա իր արտաքին սահմանների նկատմամբ։ Բացի այդ, նա հավելել է՝ իր երկիրն առաջվա նման համաձայն չէ Թուրքիայի ներկայացուցիչներ հետ համատեղ մերձափնյա պահակախումբ ստեղծել։

Այդուհանդերձ, նշվում է, որ Ցիպրասի համաձայնությունը կարևոր ազդանշան է եղել ԵՄ համար։ Ավելի վաղ Հունաստանի և Իտալիայի ղեկավարները, որոնք նույնպես Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից դուրս եկած փախստականների ճանապարհին են, կտրականապես հրաժարվում էին իրենց սահմաններին եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներից կազմված պահակախումբ տեղակայել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը