Լրահոս

12.12.2015 11:45

«Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը և կինը մահացել են

«Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը և կինը մահացել են

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» և «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը և կինը մահացել են:
Հանգամանքները, մահացածների և «Մերսեդես Բենց S 500»-ի վարորդի տվյալները պարզվում են:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։