Աշխարհ

12.12.2015 10:45


Գերմանիայի ՆԳՆ–ին մեղադրել են կաշառքով 46 մլն եվրո ընդհանուր արժողությամբ զրահամեքենաներ գնելու համար

Գերմանիայի ՆԳՆ–ին մեղադրել են կաշառքով 46 մլն եվրո ընդհանուր արժողությամբ զրահամեքենաներ գնելու համար

Գերմանիայի ՆԳՆ–ում կոռուպցիոն սկանդալ է հասունանում կառավարության, դիվանագետների և հատուկ ստորաբաժանումների համար 46 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 120 զրահամեքենա գնելու առնչությամբ։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Focus»–ին հղումով։

Բադեն–Վյուրթեմբերգ դաշնային երկրամասի գլխավոր դատախազ Մոնիկա Ֆոլքսհաուզեսի խոսքերով՝ հետաքննություն է սկսվել Գերմանիայի ՆԳՆ գույքային ծառայության առաջատար աշխատակիցներից մեկի դեմ, որի պարտականություններն էին համարվում «վտանգավոր այցերի (այդ թվում՝ Իրաք և Աֆղանստան) համար նախատեսված հատուկ պաշտպանված մեքենաների գնումները կառավարության ներկայացուցիչների, արտասահմանյան հյուրերի, գերմանացի դիվանագետների, ինչպես նաև GSG9 հատուկ ստորաբաժանման աշխատակիցների համար»։

Կասկածյալը խոշոր կաշառքներ է վերցրել այն բանի համար, որ գնումների ժամանակ նախապատվություն տա Ռոյթլինգեն քաղաքի մասնագիտացված ընկերությանը։ Բացի այդ, կոռուպցիայի գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև մեքենաների զրահապատմամբ զբաղվող ընկերության ղեկավարին և 2 սեփականատիրոջ։

Պորտալի տվյալներով՝ զրահամեքենաների արժեքը կազմել է 300 հազարից մինչև 500 հազ եվրո։ Գլխավոր դատախազը, սակայն, չի հայտնել կաշառքների չափը։

ԳԴՀ ՆԳՆ–ից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը