Աշխարհ

12.12.2015 09:07


Իրաքը ՄԱԿ ԱԽ–ին կոչ է արել ստիպել Թուրքիային հեռացնել իր զորքը

Իրաքը ՄԱԿ ԱԽ–ին կոչ է արել ստիպել Թուրքիային հեռացնել իր զորքը

Իրաքը նամակ է հղել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, որում վերջինին խնդրել է Թուրքիային ստիպել անհապաղ հեռացնել իր զինծառայողներին Իրաքի տարածքից։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Մենք կոչ ենք անում ԱԽ–ին պահանջել, որպեսզի Թուրքիան անմիջապես հանի իր զորքերը և կրկին չխախտի Իրաքի ինքնիշխանությունը»,–ասված է ՄԱԿ–ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամմեդ Ալի ալ–Հաքիմի նամակում։

Նա ընդգծել է, որ Թուրքիան կոպտորեն խախտել է Իրաքի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Նաև ընդգծել է՝ Թուրքիան այդպիսով խախտել է նաև ՄԱԿ կանոնադրությունն ու միջազգային իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը