Սփյուռքի տարբեր գաղթօջախներից հաՃախ եմ նամակներ ստանում (կամ զանգեր): Հեղինակները Հայաստանից տարբեր ժամանակներում արտագաղթած մեր հայերնակիցներն են: Նրանց մտահոգությունը մեկն է: Աստեղ բացահայտորեն սպառնում են իրենց հարազատներին, որ կզրկեն աշխատանքից, եթե ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Չեխիայում, Լիբանանում եւ այլ երկրների հայկական համայնքներում ապրող նրանց հարազատներն ու բարեկամները շարունակեն «Ֆեյսբուքում» եւ այլ սոցցանցերում քննադատել ՀՀ իշխանություններին:
Ահա թե ուր են հասել հայաստանյան «պատկան մարմինների» չանչերը:
Այստեղից «հաթաթա են տալիս» սփյուռքահայությանը, որ ՀՀ-ում ապրող իրենց հարազատները կազատվեն աշխատանքից, եթե իրենք շարունակեն անվանարկել եւ քննադատել ՀՀ ապիկար իշխանությունների գործունեությունը:
Ես նրանց խորհուրդ եմ տալիս դիմել ՀՀ Սփյուռքի նախարարությանը եւ վերջինիս ղեկավարին ներկայացնել իրավիճակը: Սակայն նրանք չեն վստահում Հրանուշ Հակոբյանին՝ ասելով, որ վերջինս էլ, լինելով ՀՀ Կառավարության անդամ, բնականաբար, պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանի` այլակարծությունը մերժող կարծիքը:
Բայց Հայաստանից հեռացած մեր հայրենակիցները չեն ցանկանում լռել: Հատկապես վերջին հանրաքվեն, որ անցավ խայտառակ ընտրակեղծիքներով, սփյուռքահայ իմ ընկերներին ահավոր զայրացրել է:
Նրանք անկեղծորեն խոստովանում են, որ եթե այդ սահմանադրական ավանտյուրան չլիներ, ապա իրենք պատրաստվում էին վերադառնալ հայրենիք եւ լինել իրենց ընտանիքի կողքին կամ ողջ ընտանիքով վերադառնալ եւ վայելել իրենց հայրենիքը, որի կարոտից դրսերում չեն կարողանում ապրել:
Մտածում էին, որ հանրաքվեն կտապալվի, 2017-ին նոր խորհրդարան կլինի, 2018-ին` նոր նախագահ, եւ երկրի վիճակն այն չի լինի, ինչ հիմա է: Եվ իրենք կկարողանան վերահաստատվել հայրենիքում:
Իսկ հիմա, փաստորեն, նրանց սպառնում են լռել, եթե չեն ցանկանում, որ Հայաստանում իրենց հարազատները աշխատանքից զրկվեն: Համաձայնեք, որ սա շատ ցավոտ խնդիր է:
Հերիք չէ, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով մեր հայրենակիցները (մոտ 300 հազար) լքել են երկիրը՝ բնականաբար, դրսից աջակցելով իրենց հարազատներին, հիմա էլ ստիպված են խուլ ու համր ձեւանալ, որպեսզի այստեղ ապրող ազգակիցներին չճնշեն (մասնավորապես, աշխատանքից զրկելու միջոցով):
Այն, որ Յուրի Վարդանյանին պաշտոններ տալու միջոցով Սերժ Սարգսյանին հաջողվեց ինչ-որ կերպ եւ որոշ ժամանակով լռեցնել, մասնավորապես, Լոս Անջելեսի հայության մի մասին, փաստ է: Սակայն այսօր նույն Լոսում ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական խայտառակ հանրաքվեի դեմ պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել:
ՀՀ գործող իշխանությունը կարծում է, թե կարող է սպառնալիքի միջոցով լռեցնել սփյուռքահայությանը (կոնկրետ նոր Սփյուռքին), որը հենց իր վարած քաղաքականության զոհն է:
Սա անբարոյականություն է:
Առանց այն էլ գործազրկության մեծ ծավալների առկայության պայմաններում մարդկանց վախեցնել այն բանով, թե իրենց հարազատներին կազատեն աշխատանքից, եթե շարունակեն «ավելորդ խոսել» ՀՀ իշխանությունների դեմ, իրոք, անբարոյականություն է: Բայց պարզվում է` դրանից էլ չի խորշում սեփական իշխանությունը ցմահ պատկերացնող ՀՀԿ ղեկավարը:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Ի դեպ, նկատելի է, որ վերջին 6-7 տարներին երկրից հեռացած մեր հայրենակիցների մեծ մասը արդեն երկար ժամանակ սոցցանցերում իրեն դրսեւորում է որպես «խուլ ու համր»: Ուրիշ ճար չունեն: Իրենց բացախոսության, քննադատության պատճառով հո չե՞ն կարող վնասել այստեղ ինչ-որ աշխատանք ունեցող սեփական հարազատներին:
ՀՀ իշխանությունը սպառնում է Սփյուռքին